CETA Logo

“ՍԻ Ի ԹԻ ընկերությունը հանդիսանում է LEGO Education բրենդի մատակարարը Հայաստանում

LEGO® Education CET Armenia

Արդեն 10 տարի է, ինչ cet-ը տալիս է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտվող նորարար կրթական հաստատություններին կիրառել համաշխարհային առաջատար LEGO Education բրենդի կրթական համակարգի լուծումները ռոբոտաշինության, ֆիզիկայի, ինժեներիայի և մաթեմատիկայի ոլորտում: 

cet-ը միակն է Հայաստանում, որտեղ աշխատում են LEGO Education ToT միջազգային սերտիֆիկացված մասնագետներ, ովքեր ունեն LEGO Education մարզիչներ վերապատրաստելու իրավունք։

Այս տարիների ընթացքում cet-ը հիմնադրել է ստեղծարար կրթական տեխնոլոգիաներով  հագեցած cetlego լաբորատորան, որը ավելի քան 8000 նորարար երեխաների և ծնողների ամենասիրելի վայրն է դարձել։ 

2016 թ.-ից սկսած cet-ը հանդիսանում է Այբ հիմնադրամի և Contest’s Lab-ի գործընկերը Համաշխարհային Ռոբոտաշինության Օլիմպիադայի շրջանակներում և 2023 թ.-ից սկսած cet-ը դարձել է Համաշխարհային Ռոբոտաշինության Օլիմպիադայի համակազմակերպիչ՝ կարևորելով LEGO Education ռոբոտաշինության միջոցով կրթական գործընթացների զարգացումը Հայաստանում։

Cet-ի գործընկերներ Այբ դպրոցում, Հայաստանի Մանուկների հիմնադրամում, Գազպրոմում, ՀՀ Պոլիտեխնիկական համալսարանում և կից մանկապարտեզում,  UWC Dilijan միջազգային դպրոցում, և մի շարք այլ կրթական հաստատություններում ներդրվել են LEGO Education ռոբոտաշինության լուծումները, իսկ ուսուցիչները՝ սերտիֆիկացվել են միջազգային մասնագետների կողմից.

 cet-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ նախապատրաստվում է քաղաքի բոլոր մանկապարտեզներում LEGO Education ռոբոտաշինության լուծումների ներդնում և վերապատրաստում։ Ծրագրի մեկնարկն արդեն տրվել է։

 cet- ն իր շուրջն է համախմբել ծնողական ամուր համայնք, որի անդամները հանդիսանում են երկրի առաջատար պրոֆեսոինալներ ամենատարբեր ոլորտներում։

Իր գործունեության տարիների ընթացքում  cet-ն իր ազդեցությունն է ունեցել ավելի քան 8000  երեխայի կրթության գործում իր Թումանյան  26ա հասցեում գտնվող լաբորատորիայում, զարգացրել և ներդրել է LEGO Education ռոբոտաշինության և ֆիզիկայի լուծումները STEM ուղղվածությունը կրող բոլոր մասնավոր կրթական առաջատար հաստատություններում։