Մենյու
Միասին կառուցենք ստեղծարար կրթություն
Ողջու՜յն։ Մենք Ստեղծարար Կրթական Տեխնոլոգիաներ ընկերությունն ենք, ավելի կարճ՝ ՍԻ Ի ԹԻ և ուրախ ենք, որ գտաք մեզ։
Մենք երազում ենք մի իրականության մասին, որտեղ «ինչպե՞ս անցավ օրդ դպրոցում» հարցին ի պատասխան կտեսնենք խանդավառ և բոցկլտացող աչքեր. Կարծում ենք, որ Դուք էլ նման երազանք ունեք։
Որպես LEGO Education ընկերության մատակարարը Հայաստանում, արդեն 10 տարի է, ինչ ՍԻ Ի ԹԻ ընկերությունը նվիրված է հայ երեխաներին և խաղի միջոցով նրանց ուսուցմանը. Յուրաքանչյուր օր մենք օգնում ենք հայ աշակերտներին բացահայտելու և զարգացնելու իրենց ինքնատիպությունը կրթական հաստատություններում և դրանց պատերից դուրս.
Սակայն շատ աշակերտներ պատրաստ չեն ապագային, քանի որ ներգրավված չեն դպրոցում կամ մանկապարտեզում, ինչի արդյունքում առավել բարդանում է ուսուցիչների և ծնողների աշխատանքը. Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք լուծել շղթայական այս բարդ խնդիրը խաղի միջոցով։
ՍԻ Ի ԹԻ ընկերությունը ուսուցիչների և նորարարների թիմ է, որոնք վերապատրաստվում և սերտիֆիկացվում են անմիջապես LEGO Group-ի կողմից և հանդիսանում են միակ միջազգային վերապատրաստողները Հայաստանում.
Մեր թիմն օգնում է մանկապարտեզներին, դպրոցներին և կրթական այլ հաստատություններին ներդնել LEGO Education ռոբոտաշինության, ֆիզիկայի, լեզուների դասավանդման ծրագրեր, որոնք ունեն հստակ դասապլան, ստեղծված են կրթական չափորոշիչներին համապատասխան և անչափ սիրված են աշակերտների կողմից.
Մեր «խաղի միջոցով ուսուցում» մեթոդը հիանալիորեն համապատասխանում է աշակերտի բնական և ինտուիտիվ սովորելու գործընթացին, քանի որ այն համագործակցային է, հետաքրքրաշարժ և գործնական.
Մեր նպատակն է օգնել կառուցել ստեղծարար կրթություն։ Եկեք միասին անցնենք այս ուղին.