• Phone: (+37491) 78 78 23
  • Email: vkazakhetsyan@cet.am

Կրթական տեխնոլոգիաներ

Կրթական տեխնոլոգիան մոդելի և փաստացի գործընթացի համադրությամբ ամբողջական կրթական գործունեության իրականացումն է: Այն իր մեջ ներառում է անհատական և խմբային, տեղեկատվական և դիագնոստիկ, կազմակերպչական և զարգացման, հոգևոր, մարդասիրական, մոտիվացիոն և կառավաչական բաղադրիչներ:

«Տեխնոլոգիա» բառը ծագում է հունարեն «Techne» և «Logos» բառերի ձուլումից: «Techne», այսինքն՝ արվեստ, հմտություն, կարողություն և «Logos»՝ գիտություն, օրենք:

Բառացի «տեխնոլոգիա» նշանակում է հմտության գիտություն:

Աշակերտի ճանաչողական և ստեղծագործական գործունեության իրականացման համար, ուսուցման գործընթացում օգտագործվում են ժամանակակից կրթական տեխնոլոգիանները, որոնք հնարավորություն են տալիս բարելավել կրթության որակը և առավել արդյունավետ օգտագործել ուսումնական ժամանակը:

«LEGO® Education» — ը առաջարկում է կրթական դասավանդման տեխնոլոգիաների լայն շրջանակ, որոնք օգտագործվում են ուսումնական գործընթացում: Նորարարական կրթական տեխնոլոգիանները փոխկապակցված են և կազմում են որոշակի դիդակտիկ համակարգ, որի նպատակն է աշակերտների հոգևոր արժեքների դաստիարակությանը, ինչպիսիք են՝ բաց լինելը և փոխհամագործակցությունը՝ ապահովելով յուրաքանչյուր ուսանողի ուսուցման կարիքները համաձայն նրա անհատականության: Ինչպես նաև գիտության դասավանդման հարստացումը հետևյալ ոլորտներում՝ տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա:

LEGO® Education-ը խաղի եւ համագործակցության միջոցով զարգացնում է ուսանողի հմտություններ, ինչպիսիք են՝

  • Ինքնարդյունավետությունը,
  • Համագործակցելու ունակությունը,
  • Ինքնավստահությունը,
  • Համառությունը եւ ուշադրությունը: